ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ France 24-ին տված իր հարցազրույցն այսօր՝ 22:10-ին, ամբողջական կհեռարձակվի Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով և Հանրային հեռուստաընկերությամբ:
Ավելի վաղ այս հարցազրույցից որոշ կտորներ հայտնվել էին մամուլում, որտեղ Փաշինյանը ուշագրված հայտարարություններ է արել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ կապված, մասնավորապես՝ «Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է: Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով գրավել նոր տարածքներ»:
