Երևանում և Հրազդանում նույն մեղադրանքով հետախուզվող քաղաքացիներ են հայտնաբերվել

Օգոստոսի 25-ին՝ ժամը 7.50-ին, Չարենցավանի քրեական հետախույզները Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1974 թ. ծնված Արմեն Հ.-ին:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Տղամարդը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը ):

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նույն մեղադրանքով ևս մեկ հետախուզվողի՝ 1984 թ. ծնված Աշոտ Մ.-ին, Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են Երևանում և տեղափոխել բաժին:

Կիսվել սոց․ ցանցերում