Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր խաղաղ բնակչությանը:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
Նրա խոսքերը X-ի իր միկրոբլոգում մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նա նշել է, որ Ֆրանսիայի կողմից մատակարարվող զենքերը, ըստ էության, պաշտպանական են։
«Եթե ոչ ոք չհարձակվի Հայաստանի վրա, այն երբեք չի օգտագործվի»,- ընդգծել է ֆրանսիացի նախարարը:
Ավել վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին: Ֆրանսիան զենք է ուղարկել Հայաստան:
