«Դարի» բացահայտումը, կпկшինի ամենամեծ պահեստը՝ Իսպանիայում

Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ պահեստը։ Արկղերի ներսում հայտնաբերվել է Էկվադորից բերված 9,5 տոննա թմրանյութ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) տեղեկացրել է իսպանական ոստիկանությունը։ Հայտարարության համաձայն՝ թմրանյութը հայտնաբերվել է բանանի տուփերում՝ բեռնափոխադրումների տարաներում։

Նախատեսվում էր, որ այս բեռը կուղարկվի Պորտուգալիա՝ Եվրոպայում հետագա բաշխման և իրացման համար։ Նշվում է, որ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվածներ չկան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c0f60528b867dcdc72740b50d4456a15

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում