ԱՄՆ-ը մտադիր է շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ հուսալով, որ դրանք կնպաստեն Ուկրաինայի հակամարտության «ռազմավարական արդյունքի հասնելուն»: Այս մասին ABC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։

«Եվ մենք կշարունակենք դա անել (Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել): Պատժամիջոցներն ավելի լայն ռազմավարության մաս են: Դրանք կարող են նպաստել ռազմավարական արդյունքի հասնելուն: Եվ մենք պատրաստվում ենք մնալ համբերատար, վճռական և անողոք այս պատժամիջոցների կիրառման հարցում»,- ընդգծել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում