Իմ սուբյեկտիվ կարծիքով, Զելենսկու հնարավոր այցի վերաբերյալ աղմուկն ավելին է, քան թերեւս արժե այցը:
Գործընթացները, որոնց համատեքստում «առաջացել» է այցի հարց, ծավալվում են վաղուց, եւ դրանց ընթացքի առումով այցը չի ունենա որեւէ էական ազդեցություն, եթե կայանա: Հետեւաբար կարծում եմ այդքան էլ իրատեսական չէ մտածել, թե՝ Մոսկվան օրինակ Հայաստանի առնչությամբ որեւէ եզրահանգում պետք է անի այդ այցով:
Մեզ միշտ ըստ էության մատուցում են «մակերեսները», այլ կերպ ասած՝ ջուրը, իսկ «ապուրի» համը կազմող գործոնները մնում են «հատակում»:
Զելենսկին «խփված քարտ» է Արեւմուտքի համար: Եվ դա ակնառու է ոչ միայն վարվող քաղաքականությունից, այլ նրա հետ շփումների մթնոլորտից, արեւմտյան դերակատարների դեմքերի արտահայտություններից անգամ:
Այդ իմաստով, եթե մի կողմ թողնենք քաղաքական կանյուկտուրայից բխող գնահատականները, Զելենսկու այցի թեման ավելի շուտ եւավելի շատ պետք է մտահոգեր Նիկոլ Փաշինյանին, որը բացարձակապես «լավ օրից» չէ, որ պետք է «հյուրընկալի» նրան:
Ի դեպ, այն գնահատականները, թե Զելենսկու այցը «կատաղեցնելու» է Պուտինին, այսօր թերեւս ավելի շատ հենց Փաշինյանին էլ պետք են:
Հ.Գ. եվ կրկնեմ, պետք է ուշադրության արժանացնել հանգամանքը, թե հատկապես ի՞նչ տեղեկատվական ֆոնի գերակայության պայմաններում ի հայտ եկավ Զելենսկու այցի մասին լուրը՝ հայ-ֆրանսիական «բումի»:
