ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ժամանակ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հայտարարել է՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներն ակտիվացնելու հարցը, որի հիմնական առաջադրանքը կլինի երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի ակտիվացումը։
«Հայաստանի և Իրաքի տնտեսության կառուցվածքները շատ մոտ են, ինչն ազդակ է համագործակցության և համատեղ աշխատանքի համար»,- նկատել է Իրաքի նախագահը։
