Հարց է առաջանում, ինչու՞ ԴԵՌ՝ ընկերներ, ինչու՞ եք ԴԵՌ հավատում

Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա: Սա ասում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսնակը: Ուշադրություն դարձրեք ԴԵՌ-ին: Ինչու՞ հատկապես դրան: Որովհետեւ մի քանի օր առաջ էլ պետքարտուղարության խոսնակն է հայտարարում, թե Բլինքենը ԴԵՌ հավատում է, որ խաղաղությունը հնարավոր է:
Հարց է առաջանում, ինչու՞ ԴԵՌ՝ ընկերներ, ինչու՞ եք ԴԵՌ հավատում: Չե՞ք զգում, որ ձեր արտաբերած ԴԵՌ-ը բավականին նման է շանտաժի, եթե հաշվիա առնենք այն պարզ իրողությունը, որ պատերազմահենը Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը:
Այդ ԴԵՌ-երը եւս մեկ անգամ հավաստում են այն, ինչի մասին խոսում եմ ամիսներ. ժպիտների ներքո գործնականում փափուկ ճնշում է Հայաստանի հանդեպ՝ համաձայնել Բաքվի պայմաններին, քանի ԴԵՌ ուշ չէ: Ահա այդ ԴԵՌ-երի նշանակությունը:
Իսկ ինչու՞ հիմա արդեն բարձրաձայն: Որովհետեւ սպառվում է ինչ որ ժամանակ, աճում է մեկ ռումբով երկու թիրախ՝ Ռուսաստան եւ Իրան «խոցելու» հրամայականը:
Կիսվել սոց․ ցանցերում