Մենք ավելի լավ խաղացինք․ Պոչետինոն՝ Լիվերպուլի հետ խաղի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծիք է հայտնել Լիգայի գավաթի վերջին եզրափակչի մասին, որում նրա թիմը լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

«90 րոպե մենք լավագույն թիմն էինք խաղադաշտում: Իհարկե, հիասթափված ենք։ Բոլորս էլ շատ հոգնած ենք, քանի որ եզրափակչում պարտությունից հետո վերականգնվելը բավականին դժվար է։

Բայց ես չափազանց ուրախ եմ, որ խաղացողները վճռական են տրամադրված առաջ գնալու հարցում»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Աղբյուր  ArmSport.am

Կիսվել սոց․ ցանցերում