ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին կոչ անել փորձել հասնել երկարաժամկետ համաձայնության։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը․
«Ես հայտարարություններ չունեմ, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին՝ փորձել հասնել երկարաժամկետ համաձայնության», — մանրամասնել է նա։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը նախատեսված է փետրվարի 28-29-ին՝ Բեռլինում:
Այցի շրջանակներում նախատեսված են «խաղաղության համաձայնագրի» նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլի անցկացումը, ինչպես նաև հանդիպումներ Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ:
