ՏԵՍԱՆՅՈՒԹ․Խաչատուրյանը իրաքահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ մանրամասներ

Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում