Ռուսաստանի մի շարք քաղաքներում մարտի 8-ի երեկույթների համար արդեն զբաղված են բոլոր մերկապարողները։ Այս լուրը հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
«Այս ամսաթվի համար հասանելի պարողներն արդեն սպառվել են Մուրմանսկում, Խանտի Մանսիյսկում, Օմսկում», — հաղորդում է տելեգրամյան ալիքը:
Ինչպես հայտնում է MK-ն, մերկապարողները Կանանց միջազգային օրվա առթիվ մոտ 8 հազար ռուբլի են պահանջում 5 րոպեանոց ներկայացման համար։ Սա մարզերում, իսկ Մոսկվայում գինը շատ ավելի բարձր է։
Նշվում է, որ մերկապարողներին ներկայացնող գործակալությունները պատրաստ են նրանց ուղարկել մեկ այլ քաղաք, որտեղ արտիստների պակաս կա։ Օրինակ, Եկատերինբուրգի մերկապարուհիների Խանտի Մանսիյսկում շրջագայության համար գործակալությունը պահանջում է 90 հազար ռուբլի:
