Եթե չկա ավելի որակյալ տեքստ, գոնե չկա՞ լռության արարողակարգային շքեղություն

«Մի կարևոր սկզբունք կա, հարևանների հետ պետք է ապրել խաղաղ։ Հիմա ինչ-որ գործընթացի արդյունքում ստեղծվել է առճակատում: Դա չի կարող շարունակվել, պետք է կանգնել… Կա շատ ծանր պատմություն՝ տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր անհետ կորածներ` երկու կողմերից, տարածքային որոշակի խնդիրներ։ Մենք վստահ ենք, որ ցանկության դեպքում բոլոր հարցերը լուծելի են»:
Ըստ Արմենպրեսի, այդ խոսքերի հեղինակը Հայաստանի նախագահն է, որը խոսել է Բաղդադի համալսարանում եւ պատասխանել Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին ուսանողներից մեկի հարցին:
Հայաստանի նախագահն այնպես է խոսում խնդրի մասին, կարծես մի ինչ որ երրորդ երկրի լրագրող, որը զրուցակցին հպանցիկ եւ համառոտ պատմում է, թե ինչու են կռվել հայերն ու ադրբեջանցիները:
Եվ սա բոլորովին առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի նախագահը արտերկրյա այցերի ընթացքում արտաբերում է այդորակ տեքստեր: Եթե չկա ավելի որակյալ տեքստ, գոնե չկա՞ լռության արարողակարգային շքեղություն:
Կիսվել սոց․ ցանցերում