ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՌԴ-ն էլ ի՞նչ խնդիր պետք է ստեղծի, հшրձшկվի՞ մեզ վրա. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

«Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, մենք քննարկում ենք, թե ինչ անենք, որ նվազեցնենք այն վտանգները, որ ՀՀ-ին կարող են սպառնալ»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախախագահ Ալեն Սիմոնյանը:

«ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց նաև որևիցե մեկը չի բացառում, հանրությունը մշտապես այդ պահանջն է ներկայացնում, նույնիսկ լրագրողներն են հարցնում, թե ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում: Անկեղծ ասած՝ չգիտեմ արդեն ի՞նչ խնդիր պետք է ստեղծի, հարձակվի՞ մեզ վրա, սանկցիանե՞ր կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք (թե՛ ԼՂ-ի մասին է խոսքը, թե՛ ՀՀ ինքնիշխան տարածքի), բայց մեկ տասնյակից ավել դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում, չեն էլ ասում, որ չեն օգնելու, ասում են՝ դե լավ, տեսնենք, մտածենք, հասկանանք, բայց մեր երկիրը և մեր մարդիկ անսահման և անծայրածիր չեն, և մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր երեխաների՝ տղաների և երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեզ մեր դաշնակիցը երբ է օգնելու: Հետո շուռ են գալիս, ասում են՝ դուք սա չարեցիք, դրա համար չօգնեցինք, իսկ ուր են դաշնակցական պարտավորությունները, դրանք որևիցե մեկնաբանությամբ իրենց վրայից գցելով չէ, գցում են իրենց վրայից այդ պարտականությունները»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ, ընդդիմության պնդմամբ, ՀԱՊԿ-ի և ռուսական ռազմաբազային այլընտրանքները ստեղծված չեն, Սիմոնյանն արձագանքեց. «Դուք դա ուրիշ տեղ եք տանում, և մեր ընդդիմությունն էլ է ուրիշ տեղ տանում, մեզ համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում, այսինքն՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ այս անվտանգային համակարգը չի գործում՝ տարբեր արդարացումներով. «մենք զբաղված էինք Ուկրաինայում, զանգեցիք՝ չհասցրեցինք պատասխանել»: Արցախը տեսանք՝ ինչ եղավ, խաղաղապահների վիճակ տեսանք՝ ինչ եղավ, Խծաբերդը տեսանք՝ ինչ եղավ, Հին Թաղերը տեսանք՝ ինչ եղավ, Սև լիճը տեսանք՝ ինչ եղավ, Ջերմուկը տեսանք՝ ինչ եղավ, գերիները տեսանք՝ ինչ եղավ, այսինքն՝ մեր ռեսուրսը մարդկային, քաղաքական, պետական, անսահման չԷ, էլ որ մի օրինակը բերեմ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում