Ռпւսшստանը բենզինի արտահանման ժամանակավոր արգելք է մտցնում

Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից օգոստոսի 31-ը կարգելի բենզինի արտահանումը  գարնանային դաշտային  աշխատանքների ընթացքում շուկայում կայուն իրավիճակ պահելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին տեղեկացրել են նախարարների կաբինետից։

«Կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկել՝ գարնանային դաշտային աշխատանքների ընթացքում վառելիքի շուկայում կայուն վիճակ պահպանելու համար։ Կառավարությունը  մարտի 1-օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելում  է բենզինի արտահանումը»,-ասվել է հաղորդագրությունում։

Սահմանափակումը չի տարածվում միջկառավարական համաձայնագրերով նախատեսված մատակարարումների վրա, այդ թվում ԵԱՏՄ երկրներին։

Կիսվել սոց․ ցանցերում