Երբ Հայաստանի վրա հшրձшկումներ եղան՝ Ռпւսшստանը չմատակարարեց գնված զե նքը, սկսեցինք նոր գործընկերներ փնտրել. Գրիգորյան

Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը և այս պահանջը շատ օբյեկտիվորեն է ստեղծվել:

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ինչպես է եղել, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք: Առաջին հերթին, երբ որ 2021-ից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից, ՌԴ-ի հետ պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:

Բայց այդ բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով նկատի ունեմ գնված զենքը:

Այդ ամբողջ 250 մլն-ը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել: Հայտնիներից մեկը Հնդկաստանն էր, վերջերս՝ Ֆրանսիան, ԵՄ տարբեր երկրներ, և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել»,- ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Կիսվել սոց․ ցանցերում