«Մարտիմեկերը» ինստիտուտների դաշտում են, ոչ թե չար կամ բարի, լավ կամ վատ մարդկանց, սեւերի կամ սպիտակների

Երբ խոսվում է Մարտի 1-ի դասերից, ապա, ըստ իս, կա մի պարզ չափորոշիչ՝ որքանով է 2008 թվականից առ այսօր Հայաստան պետությունն ու հանրային համակեցությունը ենթարկվել ինստիտուցիոնալ «զրահապատման»:
«Մարտիմեկերը» ինստիտուտների դաշտում են, ոչ թե չար կամ բարի, լավ կամ վատ մարդկանց, սեւերի կամ սպիտակների:
Իսկ առ այսօր մեր պետական ու հանրային կյանքը ցավոք սրտի շարունակում է պարփակված մնալ մտածողության, ընկալումների հենց երկրորդ մոդելի շրջանակում:
Եվ, երբ օրինակ որեւէ պաշտոնյա խոսում է այն մասին, թե այլեւս Մարտի 1 չի լինելու, ընդամենը առաջանում է քմծիծաղ եւ հարց՝ գիտեք դու՞ք եք որոշում լինել-չլինելը:
Կիսվել սոց․ ցանցերում