Երևանը չի հաստատել ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևի այցի հնարավորությունը Հայաստան:
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Սա, ըստ Լավրովի, Հայաստանի կողմից որոշակի հեռավորություն պահելու միտումի հաստատումն է։
Ըստ նրա, Իգոր Խովաևը վերջերս այցելել էր Ադրբեջան:
