Հունաստանի պաշտպանության նախարարը Երեւանում հայտարարում է, որ Հայաստանի նախարարին կհայտնի Հունաստան-Թուրքիա հարաբերության «վերջին զարգացումների» մասին:
Մի քանի օր առաջ Հունաստանում էր Հայաստանի վարչապետը: Եթե Աթենքը այդ մասին բան ուներ հայտնելու Երեւանին, ապա կհայտներ հենց Փաշինյանին՝ բարձր մակարդակով: Ըստ այդմ, թերեւս ենթադրելի է, որ Հունաստանի պաշտպանության նախարարի երեւանյան հայտարարությունը «բխել» է Անթալիայի դիվանագիտական ֆորումից, դրան հայկական կողմի մասնակցության ընթացքում եղած հայ-թուրքական շփումներից:
Ի՛նչ է պատրաստվում այդ կապակցությամբ Երեւանին ասել Աթենքը, եւ այդ ասելիքը բխում է մտահոգությունի՞ց, թե՞ պարզապես հայկական կողմին օգտակար լինելու անհրաժեշտությունից:
