Ամենամոտ հարևանները կարող են ունենալ հարաբերությունների սրման շրջան․ Պեսկпվը՝ հայ-ռпւսական շփումների մասին

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։

Այս մասին «Գիտելիք. Առաջինը» նշանաբանով  ուսումնական մարաթոնի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրվել, այստեղ անհրաժեշտ է քաղաքական կամք, մենք այն ունենք մեր կողմից, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսություն, մեր կողմից դա էլ կա: Վստահ եմ, որ այս դժվարությունները կանցնեն: Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է»,- ասել է Պեսկովը։

Կիսվել սոց․ ցանցերում