Մпւստшֆաևի գրասենյակն անդրադարձել է Հայաստանի հետ սшհմшնшզшտման հանձնաժողովների աշխատանքին

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին, հայտարարել, թե «ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի պատկանելիությունն Ադրբեջանին անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատագրման»:

Նշվել է, թե սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև չորս էքսկլավային գյուղերի հարցը:

Հիշեցնենք, որ սահմանազատման գործընթացի շրջանակում հայկական կողմը բարձրացնում է Հայաստանին 31 գյուղի պատկանող տարածքների վերադարձի հարցը, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ:

Աղբյուրը` 1lurer.am-ի

Կիսվել սոց․ ցանցերում