Որոշ շրջաններում ձյան տեղումները շարունակվում են. որ ավտոճանապարհներն են փակ և դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Կապանից Սիսիանի «Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի, Գեղարքունիքի (բացառությամբ Սևան քաղաքի) մարզերում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Կիսվել սոց․ ցանցերում