Ժամանակն է շրջել այս ծանր ու սև էջը. ինչ է ասել Աлիևը Տոկաևին՝ հայ-шդрբեջшնական խшղшղության բանակցությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների գործընթացը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այսօր մենք մանրամասն քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները։ Ես Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնեցի, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս դժվար ու սև էջը շրջելով»,- ասել է Ալիևը:

Կիսվել սոց․ ցանցերում