Շատերին թվում է, թե ընդիմադիր գործունեության հաջողության գրավականն այն է, թե հանրության համար որքան համոզիչ կբղավեն, թե` «վաղը թուրքը մտնելու է Երեւան»:
Բացարձակապես չեմ պնդի, թե Հայաստանի հանրապետությունը զերծ է այդպիսի ռիսկից: Որքան էլ ինքս արտահայտվում են Թուրքիայի հետ հարաբերության մեխանիզմի ձեւավորման օգտին՝ ելնելով հենց բխող ռիսկերից, այդուհանդերձ որեւէ պատրանք չունեմ այն առնչությամբ, որ Թուրքիայի ռազմավարության հեռանկարի որեւէ փուլում Հայաստանը դիտարկվում է «խժռման ենթակա» եւ հարցն է՝ փափու՞կ, թե՞ կոոշտ ուժով:
Այդուհանդերձ, «թուրքը հասնելու է Երեւան» աղաղակի վրա քաղաքական խաղադրույք կատարելը այլ բան չէ, քան քաղաքական մտքի եւ պատկերացումների անզորության դրսեւորում: Եվ, կամ՝ Հայաստանի հանրապետության համար գոյություն ունեցող ռիսկերի, լրջագույն եւ ճակատագրական մարտահրավերների «ապաքաղաքականացում» եւ «բայղուշացում», որը հանրության մոտ առաջացնում է ոչ թե թեման քաղաքական օրակարգ բերող ուժի հետ աշխատանքի պատրաստակամություն, այլ խուճապ, ինչը երբեք չի կարող լինել դիմակայունության արդյունավետ ռեսուրս:
