Այդ հարցը լավ է ուղղել բրիտանացի պաշտոնյային. ԱԳ փոխնախարարը չի մեկնաբանել ՌԴ-ից եկող սպառնալիքի մասին հայտարարությունը

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի այն հայտարարությունը, որ իր երկիրը պատրաստ է աջակցել ՀՀ-ին ՌԴ-ից եկող սպառնալիքների դեմ՝ հարցին, ասել է, որ այդ հարցն ավելի լավ է ուղղել բրիտանացի պաշտոնյային

«Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորության հետ մեր հարաբերություններին, ապա տեղյակ եք, որ անցած տարի համագործակցության նոր ֆորմատ հաստատվեց` ռազմավարական երկխոսության ձևաչափը, ունեցանք մի շարք կարևոր այցեր։ Այդ երկրի հետ մեր հարաբերություններն ունեն նոր դինամիկա։ Ես այլ մեկնաբանություններ չեմ կարող ներկայացնել»,- նշել է փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի սպառնալիքների դեպքում։

Կիսվել սոց․ ցանցերում