2024 թվականին պետբյուջեով ինչ ծրագրեր են նախատեսված ԼՂ-ից տեղшհшնված բնակչության համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար 2024 թվականին իրականացնել 48 միլիարդ 670 միլիոն դրամի չափով օժանդակության ծրագրեր։

Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական վարչությունից՝ նշելով, որ աջակցության ծրագրերի համար նախատեսված գումարի շուրջ 46%-ը կամ 22 միլիարդ 461 միլիոն դրամ կուղղվի կենսաթոշակների տրամադրմանը, այդ թվում՝ աշխատանքային կենսաթոշակով ապահովելով 20 հազար 439 շահառուի և զինվորական կենսաթոշակով ապահովելով 1217 անձի։

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար նախատեսվում է հատկացնել 15 միլիարդ դրամ՝ աջակցելով 100 հազար բնակչի։

Կիսվել սոց․ ցանցերում