Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի «Բևացիզումաբ» հակաքաղցկեղային թանկարժեք դեղը` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելիությունից:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարության անունով որպես մարդասիրական օգնություն ստացած դեղը պացինետներին կհատկացվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, քաղցկեղի հետևյալ տեսակների դեպքում`
գլխուղեղի չարորակ նորագոյացություն
թոքի քաղցկեղ
արգանդի վզիկի քաղցկեղ
կոլոռեկտալ քաղցկեղ
ձվարանների քաղցկեղ
երիկամաբջջային քաղցկեղ
լյարդաբջջային քաղցկեղ:
