Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Երևանի 15 այգում. Տիգրան Ավինյան

Ինչպես հայտնի է, այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրն է ընթանում:

Այսօր տեղի է ունենում Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ նախընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ։

Հանդիպման ժամանակ Ավինյանը հայտնել է, որ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Երևանի 15 այգիներում՝ այդ թվում.

  • Օղակաձև այգում
  • Մերգելյանի այգում
  •  Դավթաշենի 1-ին հատվածի այգում
  •  Հաղթանակի 40-ամյակին նվիրված այգում
  • Տորք Անգեղի արձանի հարակից այգում
  • Նանսենի այգում
  •  Նոր Նորքի 5-րդ զ/ծ եկեղեցու հարակից այգում
  • Դավիթ Անհաղթի այգում
Կիսվել սոց․ ցանցերում