«Կարիք կա ցույց տալու, որ այս ծրագրերը միմյանց չեն բացառում, այլ ընդհակառակը՝ հնարավոր է փոխկապակցել»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրին:
«Որովհետև ՊՆ ծրագրերով մենք զինվորականների համար հնարավորություն ենք ստեղծում 2,7 միլիոն դրամ կանխավճարի վճարման, ինչպես նաև տոկոսների սուբսիդավորման: Եթե պարզվի, որ այս ծրագիրը կարելի է կապել սահմանային 16 միլիոնի հետ, այսինքն՝ ավելացնել հիփոթեքային վարկ՝ ավելի մեծ տուն կառուցելու համար, մեզ համար հիանալի հնարավորություններ կստեղծվեն»,- նկատեց Պապիկյանը:
Արձագանքելով վարչապետը նշեց. «Պարոն Պապիկյան, էդ արդեն 60 միլիոնին մոտեցաք, բայց մենք էլ պետք է նայենք՝ մեր կարգավորումները թույլ տալիս են, որ դրանք գումարվեն: Ստացվում է՝ սահմանամերձ բնակավայրերի ծրագիրը, եթե հետն էլ զինվորական լինի, հետն էլ երկրորդ և ավելի երեխա ունենա, 40 միլիոնին կմոտիկանա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
