Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հույս ունենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է նա։ «Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ «երկու կողմերն էլ ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբևէ»։ Կոչ եմ անում Ադրբեջանին կայուն խաղաղության հասնել Հայաստանի հետ»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։ Հիշեցնենք, որ Յենս Ստոլտենբերգը պաշտոնական այցով Բաքվում է, նախատեսվում են այցեր նաև Վրաստան և Հայաստան։
Կոչ եմ անում Ադрբեջшնին կայուն խшղшղության հասնել Հայաստանի հետ․ Ստпլտենբերգ
