36-ամյա երիտասարդը հшրվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դшնшկահարել է նրան

Մարտի 17-ի ժամը 5.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը ուսագոտու և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի:

Նա հայտնել է, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վիլնյուսի փողոցի տներից մեկում 36-ամյա երիտասարդը վիճաբանել է 26-ամյա ընկերուհու հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո 26-ամյա աղջիկը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել երիտասարդին:

26-ամյա աղջիկը ձերբակալվել է:

Աղջիկն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին:

Կիսվել սոց․ ցանցերում