Արևմտյան առաջնորդները ՌԴ–ում կայացած նախագահական ընտրություններն անվանել են ծաղրանք

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 87,28%-ը՝ արձանագրությունների 100%-ի մշակման արդյունքներով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դա հետևում է ՌԴ ԿԸՀ–ի  պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից։

Արևմտյան առաջնորդները դատապարտել են ընտրությունների արդյունքները՝ դրանք անվանելով ոչ լեգիտիմ։

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի ընտրությունները «ազատ ու արդար չեն եղել»:

Ռուսաստանում անցկացված ընտրությունները չի կարելի անվանել «իրական», երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքը։

Վլադիմիր Պուտինի վերընտրությունը տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության ներսում բռնաճնշումների համատեքստում, և ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման պայմանները չեն պահպանվել, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանում ընտրությունների արդյունքներն ընդգծում են երկրում «ճնշումների խորությունը» նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել է, որ «ընտրությունները ոչ ազատ են եղել, ոչ արդար…։

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին էլ  ընտրություններն անվանել է «ֆարս և ծաղրանք»։

Կիսվել սոց․ ցանցերում