ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռпւսաստանի նախագահին ընտրություններում հшղթելու համար․ Պատել

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ` կարելի է վստահաբար ասել, որ ԱՄՆ-ի կողմից ոչ մի շնորհավորանք չի լինի», — ասել է նա:

Հիշեցնենք՝ ըստ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում ընտրողների 87,28% քվեները ստացել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կիսվել սոց․ ցանցերում