Ավելի քան երեք տասնամյակ, Հայաստանի կառավարություններն այդպես էլ չգտան եւ չեն գտնում տարեկան մի քանի միլիոն դոլար փող, որով կֆինանսավորեն հայկական հասարակական-քաղաքական եւ քաղաքացիական օրակարգի ձեւավորում, դրա շրջանակում քաղաքական ՄՏՔԻ զարգացում:
Ավելի քան երեք տասնամյակ, այսպես կոչված հայաստանյան խոշոր կապիտալը տարատեսակ թերթերում բամբասանք ու «մուտիլովկա ֆինանսավորելու փոխարեն, այդպես էլ չեկավ քաղաքական եւ քաղաքակրթական արդիականացում ֆինանսավորելու համեստ միջոցներ, այն ծախսերի եւ ցոփ ու շվայտության համեմատ, որով ապրել ու ապրում են առ այսօր:
Իհարկե պարտավոր չէին, բայց այդ դեպքում նրանցից պարզապես ոչ ոք, բառացիորեն ոչ ոք չունի պետության եւ զարգացման մասին խոսելու բարոյական իրավունք, որովհետեւ նրանք եղել ու կան Հայաստանում գավառամիտ քաոսի ճարտարապետներից:
