Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը, հափշտակել 5 մլն դրամ

մարտի 20-ին, Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։

Գողացված չհրկիզվող պահարանում եղել է 5 մլն դրամ։

Ըստ կայքի տեղեկությունների՝ ժամեր անց ոստիկանությունը որոնողական աշխատանքների արդյունքում ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող Գետառում հայտնաբերել են կոտրված չհրկիզվող պահարանը։

Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը։

Կիսվել սոց․ ցանցերում