Ինչո՞վ է զբաղվելու և որտեղ է ապրելու Հենրիխ Մխիթարյանը՝ կարիերան ավարտելուց հետո. նա փակագծեր է բացել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի պատրաստվում  մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ:

Այս մասին նա ասել է  FROG TALKS յութուբյան ալիքի հաղորդման ժամանակ:

«Ես ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Արդեն բավական ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում։ Մարզչական աշխատանքը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում, ինչպես նաև վերլուծություն, քննարկումներ ֆուտբոլիստների հետ։ Այնպես որ, ես դա չեմ ուզում: Գուցե մարզական տնօրեն»,-ասել է Մխիթարյանը:

35-ամյա մարզիկի խոսքով՝ կարիերան ավարտելուց հետո կմնա Միլանում, մինչև որդին մեծանա և որոշի՝ ուզու՞մ է ֆուտբոլ խաղալ, թե՝ ոչ:

«Եթե նա ուզենա ֆուտբոլիստ դառնալ, ապա կմնանք Միլանում, իսկ եթե ոչ, ապա Հայաստան կվերադառնանք»,- ասել է Հենրիխը:

Կիսվել սոց․ ցանցերում