Պարզապես զուգադիպությու՞ն է, թե՞ «ձեւավորվող ավանդույթ», որ պաշտոնական Երեւանը զգայուն թեմաներով հանրային խոսակցություն է խթանում Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող Լ Բոնոյի այցերից հետո:
Այդպես եղավ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության թեմայի հարցում, այդպես է ստացվում «ադրբեջանական գյուղեր» կոչվածի հարցում:
Ինչ խոսք, պետք չէ ընկալել պարզունակ եւ հասկանալ, թե ամեն ինչ արվում է Բոնոյի համար կամ Բոնոյի պատճառով:
Ընդհանրապես, պետք է ելնել այն մեկնակետից, որ մեզ հետ կատարվող ամեն ինչի պատճառը մենք ենք: Բայց, որպեսզի մենք կարողանանք նաեւ հնարավորինս ճշգրիտ մոտենալ այդ պատճառները հաղթահարելու հնարավորություններին, պետք է նախ կարողանանք մեր շուրջը դիտել հնարավորինս ամբողջական, այլ ոչ թե ըստ մատուցվող տեղեկատվա-քարոզչական նարատիվների:
Օրինակ, մեզանում հարց ձեւվորվու՞մ է, թե ինչու է լռում ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ միջնորդական հանդիպումներ կազմակերպած Գերմանիան, երբ Հայաստանի վարչապետը դրանից կարճ ժամմանակ անց ասում է, որ՝ «գյուղերը չտալու դեպքում կլինի պատերազմ»:
Իսկ գուցե Գերմանիան ասի՞՝ խոսել ե՞ն այդ թեմայով Մյունխենում եւ Բեռլինում, թե՞ չեն խոսել: Եթե չեն խոսել, գուցե Գերմանիան զարմանա՞, կապվի օրինակ Երեւան եւ Բաքու, հասկանա, թե ինչ է կատարվում, չէ՞ որ բոլորովին այլ բան են խոսել, այդ ինչու՞ հանկարծ սկսեցին հնչել այդօրինակ ելույթներ եւ այլն:
Բայց, հանրային հարցերի ու հարցադրումների համար պատասխանատու մեր ոչ կառավարական իննստիտուտներից ամեն մեկը իր մոտիվներով ձեւավորված համակրանքները «գրկել» ու նստել է, ու համակրանքներից եւ հակակրանքներից դուրս հարց բարձրացնողներն էլ «….ստրուկներն» են:
