ինչպես են Կрեմլի գործակալները տքնում վարկաբեկել ինձ՝ վրես «Կрեմլի գործակալ» շառը ֆոտոշոփով

Անվերջ կարող եմ նայել երեք բանի․ բոցկլտացող կրակին, հոսող ջրին եւ նրան, թե ինչպես են Կրեմլի գործակալները տքնում վարկաբեկել ինձ՝ վրես «Կրեմլի գործակալ» շառը ֆոտոշոփով (թե՞ չատ ՋիՊիՏի-ով) նկարելու փորձերում։ 🙂
Ուրեմն ճիշտ ճանապարհի վրա եմ ու լավ եմ համապատասխան տեղները մռմռացրել։
Իսկ թե ինչու հենց հիմա սկսեցին դա տարածել՝ կռահեք երեք անգամից )
Ամեն դեպքում, կխնդրեմ հետեւորդներիս մեսենջերով կիսվել հետս այն էջերը, որտեղ սա տեղադրած է (դեռ միայն նկարի սքրինշոթներն եմ ստանում)։ Եթե նկարի վրայի վերեւի ձախ կողմի լոգոյի տերերն են տարածողները, ապա արժի, որ դատի տամ․ լավ առիթ է սրանց ջրի երես հանելու։
Լրացում․ շնորհակալ եմ ֆեյսբուքյան հետեւորդներիս, ովքեր ուղարկեցին ինձ մի տեսանյութ, որում տեղադրված է այս կեղծ նկարը (ուղեկցող տեքստով, թե բա «համացանցը արձանագրում է ամեն ինչ») եւ որից պարզ է դառնում, որ իրոք այս կեղծիքի հեղինակը ԱԺԲ-ն էր, որի պաշտոնական էջերից մեկում էլ տեղադրվել է այդ տեսանյութը։ Ու քանի որ այս փնթի սարքված կեղծիքը բացահայտելը մեծ դժվարություն իրենից չի ներկայացնում, ապա որոշել եմ դիմել դատարան՝ ինձ զրպարտելու եւ վարկաբեկելու փորձի համար դրա հեղինակին/հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հայցով։
Կիսվել սոց․ ցանցերում