Արարատ Միրզոյանն այցելել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ուրուգվայ կատարած այցի ընթացքում այցելել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը ծաղիկներ է զետեղել Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու բակում զետեղված հայկական խաչքարի մոտ:

Ուրուգվայ կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցել է Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման պաշտոնական արարողությանը։

Կիսվել սոց․ ցանցերում