Ռпւմբի մասին հայտարարությունը կատակ է եղել

«Շերեմետևոյում» ինքնաթիռի ուղևորուհին հայտարարել է ռումբի մասին, քանի որ նյարդայնացել է բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցից։

«Պայթուցիկի մասին արտահայտությունը կատակ է եղել»,- RT-ին հայտնել են իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրները:

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Երևան մեկնող օդանավ բարձրանալիս մի կին տեղեկացրել է, որ իր պայուսակում ռումբ կա։

Կիսվել սոց․ ցանցերում