Մոտ երեք ժամ առաջ, տելեգրամյան իմ ալիքում գրառումով ուշադրություն էի հրավիրել փաստին, որ Մոսկվայի ահաբեկությունից հետո Ֆրանսիայում նախագահ Մակրոնի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի արդյունքում կայացվել է երկրում ահաբեկության սպառնալիքի բարձրագույն աստիճան սահմանելու մասին:
Ըստ իս, ուշադրության արժանի էր փաստը, որ հենց միայն Ֆրանսիան է կարծես թե կայացնում այդպիսի որոշում եւ գնում այդպիսի քայլի:
Եվ ահա, քիչ առաջ նաեւ տեղեկություն այն մասին, որ Ֆրանսիան դիմել Ռուսաստանին եւ առաջարկել ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարի գործակցությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, ասելով, որ տեխնիկական եւ նախարարական մակարդակներով կապվել են Մոսկվայի հետ:
Ուրեմն, ինչու՞ Ֆրանսիան: Ինչպես Տելեգրամում ավելի վաղ գրառմանս մեջ նշել էի, թեմայի վերաբերյալ կարծիքս Տելեգրամյան ալիքում կներկայացնեմ ավելի ուշ:
