Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա 2 զпհ և 2 վիրшվոր, մшհшցածներն ամուսիններ էին

Մարտի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan Tiida» և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը «էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն։

«Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվող վիրավորը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ էին և Արարատի մարզի բնակիչներ, իսկ «Nissan Tiida»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Կիսվել սոց․ ցանցերում