ԱՄՆ-ում կամրջին հարվածած բեռնանավը բռնկվել ու խորտակվել է, կամուրջը՝ փլուզվել (տեսանյութ)

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում 2,57 կմ երկարությամբ ճանապարհային կամուրջը փլուզվել, ջրի մեջ է ընկել այն բանից հետո, երբ բեռնանավը բախվել է դրան։

Այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սինգապուրի դրոշով Dali նավը, որը բախվել է կամրջի հենարանին, հրդեհվել է ու խորտակվել։

Կառույցի փլուզման հետևանքով մի քանի ավտոմեքենա ընկել է գետը։

Կամուրջը կառուցվել է 1977 թվականին և անվանակոչվել է ԱՄՆ օրհներգի հեղինակ Ֆրենսիս Սքոթ Քիի պատվին:

Կիսվել սոց․ ցանցերում