Երկրաշարժ Իրանի տարածքում

Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ (մոտ 5,5-6 բալ) երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին տվյալներ է հրապարակել Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդ Սոլեյման քաղաքից (մոտ 111 հազար բնակչությամբ) 82 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Կիսվել սոց․ ցանցերում