Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ (բուք է), Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Կոտայքի (բացի Եղվարդի տարածաշրջանից), Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի, Ապարանի, Թալինի, Արագածի, Արտաշավանի տարածաշրջաններում, Դիլիջան, Բերդ և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհի 10-49-րդ կմ-ին մառախուղ է։ Արագածի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում բուք է:

Կիսվել սոց․ ցանցերում