Ադрբեջшնական մի շարք գյուղեր մնացել են սողանքների տակ

Ադրբեջանում վերջին օրերին երկրաշարժերի հետ մեկտեղ ակտիվացել են նաև սողանքները։ Ըստ տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկությունների երկարատև անձրևներից հետո Ջալիլաբադ շրջանի Գոյտյափյա քաղաքի համանուն գետի  ափերի մոտ ակտիվացել է սողանքային գոտին։

Ըստ Report-ի՝ վտանգված են շրջանի մի շարք համայնքների սեփական տներ։

Տեղի բնակիչների խոսքով՝ սողանքն ակտիվացել է երկարատև անձրևներից հետո, որոնք նկատվել են վերջին օրերին, բնակելի տների պատերին ճաքեր են առաջացել։

Կիսվել սոց․ ցանցերում