ԵՄ-ի անդամակցության մասին այս փուլում քննարկում չկա։ Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարց չի քննարկվելու, չեմ կարծում, որ նման քննարկում կլինի, օրակարգից տեղյակ չեմ: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին,լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպման օրակարգին, որին մասնակցելու են Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
