Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

Մարտի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից:

Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

Կիսվել սոց․ ցանցերում