Կшնեփի աճեցման լաբորատորիայի, թմրшմիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված խմբի բացահայտման վարույթով կա 4 կալանավորված

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ ամուսինները ապօրինի ձեռք են բերում և պատրաստում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ հետագա իրացման նպատակով:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում, ՀՀ Ոստիկանության հետ համագործակցությամբ Գառնի գյուղում ամուսինների վարձակալած առանձնատանը, այլ հասցեում, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում կատարված խուզարկություններով մասմաս, բազմաթիվ փաթեթներով հայտնաբերվել են ընդհանուր 66,91 գրամ «Մեֆեդրոն», մոտ 9 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։

Առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են նաև սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա, մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ տարաներ՝ լցված տարբեր քիմիական նյութերով և պրեկուրսորներով, թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում