Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. Մխչյան գյուղում բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «Kia Optima»-ն, «Ford»-ն ու «Opel»-ը. կա վիրшվոր. ճանապարհը դարձել է անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մխչյան գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Արտակ Արշակյանի վարած «Opel Astra», 30-ամյա Սևակ Սարգսյանի վարած «Kia Optima», 47-ամյա Սարգիս Միրոյանի վարած «Toyota Land Cruiser» և 41- ամյա Սարգիս Մանվելյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Միրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային  ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/04/03/1258895?fbclid=IwAR1_iHWrAg_aLbeHKHlMzl05pOA-aBFTJSXgH3Z1VG7-uO7Bs4UsWSFXtcY_aem_AZRiydImbyLbDSDzU4EmtwvsVj2E26GFDt6aqql95dzCmANLgbFU8kMmG1jGJ3M4-DwxxvJlYvZYYEN1nMn0brWm

Կիսվել սոց․ ցանցերում